Բարսելոնայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Բոյան Կրկիչը աջ ծնկի վնասվածք է ստացել Ալմերիայի հետ կայացած հանդիպման ժամանակ (3-1): Կրկիչը, երեկ, Դավիդ Վիլիայի փոխարեն, խաղադաշտ դուրս եկավ հիմնական կազմում, սակայն հանդիպմանը մասնակցեց միայն կես ժամ: Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Կրկիչը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ընթացիկ մրցաշրջանում: Բժիշկների խոսքով, Կրկիչին, վերականգնման համար, անհրաժեշտ է վեցից ութ շաբաթ: Հիշեցնենք, որ Բոյան Կրկիչը, ընթացիկ մրցաշրջանում, մասնակցել է 13 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ:
|