«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն արժանիորեն է գնահատել թիմի հարձակվող Քարիմ Բենզեմայի առաջընթացը:
«Ապրիլը մեզ համար առանցքային ամիս կլինի, քանի որ այս ընթացքում կորոշվի մեր ճակատագիրը երեք մրցաշարերում: Մեզ մի քանի բարդ արտագնա հանդիպումներ են սպասվում Իսպանիայի առաջնությունում, «Բարսելոնայի» և «Տոտենհեմի»հետ հանդիպումները: Կխաղանաք' օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները»:
«Բենզեման վերջին շրջանում ամենալավ հանդիպումներն է ցուցադրում, ինչ տեղափոխվել է «Ռեալ»: Նա լավ հարձակվող չէ միայն, Քարիմը նաև լավ է հասկանում ֆուտբոլը, գիտի, թե ինչպես համագործակցի խաղընկերների հետ: Բենզեման շատ ճարպիկ է, կարողանում է խաղալ նաև թիկունքով դեպի դարպասը, սիրում է փոխանցումներով արագ խաղը և հաճախ է հարվածում դարպասին: Հիմա նա առանցքային խաղացող է»,-Բուտրագենյոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
|