Բիրմինգեմի հետ խաղը կլինի շատ դժվար Ռաֆաել Բենիտեսի համար: Այս մրցաշրջանում Բիրմինգեմը լավ խաղ է ցուցադրում: Բենիտեսը կարծում է, որ միայն հաղթանակը կարող է օգնել իր թիմին չորրորդ տեղի համար պայքարել Մանչեսթեր Սիթիի և Տոտենհեմի հետ: <<Դա կլինի դժվար խաղ>>-ասել է Բենիտեսը: Անցած տուրում Լիվերպուլը խաղաց իր ամենալավ խաղերից մեկը, հաղթելով Սանդերլենդին 3-0 հաշվով, և պահպանւմ 4-որդ տեղ գրավելու շանսերը: Այդ խաղին դուբլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տոռեսը իր գոլերի թիվը հասցնելով 18-ի: |