Մյունխենի Բավարիան պաշտոնապես հայտարարեց, որ ակումբի ղեկավարությունը, թիմի գլխավոր մարզիչ Վան Գալին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշում է ընդունել, որի պատճառը Բունդեսլիգայի վերջին տուրում՝ Նյուրենբերգի հետ գրանցված ոչ ոքի արդունքն է: Հիշեցնենք, որ այսպես թե այնպես, Վան Գալը, մրցաշրջանի ավարտից հետո լքելու էր իր պաշտոնը, ինչի մասին պաշտոնապես հայտատարվել էր մարտի 7-ին: Սակայն Բավարիայի անհաջող խաղն ստիպեց ակումբի ղեկավարությանը ժամանակից շուտ հրաժարվել հոլանդացի մարզչի ծառայություններից: Հավելենք, որ մինչև մրցաշրջանի ավարտը, թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Անդրիես Յոնկերը, տեղեկացնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը:
|