Արգենտինայի ֆուտբոլային միությունը վստահում է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստային և նա կշարունակի աշխատել իր պաշտոնում: Ֆուտբոլային միության նախագահ Խուլիո Գրոնդոնան հաստատել է, որ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական հանդիպումների համար, հավաքականը կշարունակի հանդես գալ Բատիստայի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությանը, Արգենտինայի հավաքականը դուրս մնաց քառորդ եզրափակիչից՝ դուրս մնալով Ուրուգվայի հետ դիմակայության արդյունքում:
|