Կատալոնյան «Բարսելոնայի»
ֆուտբոլիստները գովասանքի խոսքեր են հղել իրենց թիմակից, Արգենտինայի
ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիին, ով երեկ «Վալենսիայի» հետ խաղում
հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
«Թվում է, թե Մեսսին առաջընթացի
սահմաններ չունի, և մենք հուսով ենք, որ նա կշարունակի խաղալ նույն կերպ», -
հայտարարել է Անդրես Ինյեստան, - «Մենք հաճախակի դժվարանում ենք գրոհի
վերջին հատվածում, սակայն Լիոյի պես խաղացողի առկայությունը փոխում է
իրադրությունը ու լուծում այդ խնդիրը։ Հուսամ, կշարունակենք նման խոսքեր
ասել Մեսսիի մասին»։
«Մեսսին կատարեց այս խաղում այն, ինչը միայն
ինքն է կարողանում կատարել», - սա արդեն արգենտինացի Գաբրիել Միլիտոյի
խոսքերն են։
«Հոյակապ հանդիպում անցկացրեց ու 3 ֆանտաստիկ գոլի
հեղինակ դարձավ », - ավելացրեց Պեդրոն։
Ինչ վերաբերում է հենց իրեն՝
«հանդիսության հերոսին», ապա Մեսսին ասաց. «Ես շատ գոհ եմ հաղթանակով ու
այն խաղով, որ թիմը ցուցադրեց երկրորդ կեսում։ Ես կենտրոնացած եմ իմ խաղի
վրա ու ցանկանում եմ շարունակել նույն ոճով։ Ինձ համար կարևոր է թիմային
խաղը, այլ ոչ թե անհատական տիտղոսները։
Ամբողջ թիմն էր լավ խաղում,
առավելապես երկրորդ կեսում, երբ մենք ավելի շատ սկսեցինք պրեսինգի դիմել», -
խոստովանել է Մեսսին, ով իր գոլերը նվիրել է նորածին զարմուհում։
|