Լևերկուզենի Բայերի կիսապաշտպան Միքայել Բալլակը շատ է ցանկանում, Բունդեսլիգայի 30-րդ տուրում, պարտության մատնել Մյունխենի Բավարիային:
Հիշենցնենք, որ մյունխենյան գրանդը, աառաջիկա խաղում, հյուրընկալելու է Բայերին՝ սեփական հարկի տակ:
«Ներկա պահին, Բավարիան, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը և կարող է դուրս մնալ ՉԼ-ի մյուս մրցաշրջանի խաղարկությունից: Մյունխենցիների համար դա մահացու հարված կլինի, որի համար ողջ թիմը մեծ ճնշման տակ է: Մենք լավ գիտենք, որ հաղթելով՝ կարող ենք նրանց զգալի հարված հասցնել»,- մեջբերում է Բալլակի խոսքերը Sport1.de1-ն:
Հիշեցնենք, որ Բալլակը ժամանակին հանդես է եկել նաև Բավարիայի կազմում: