«Չելսիի» կիսապաշտպան Միխայել Բալակը կարող է այս ամառ համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը:Լոնդոնյան ակումբի հետ գերմանացի 33- ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է անցած մրցաշրջանի ավարտից հետո, իսկ նոր համաձայնագիր չի ստորագրվել:Գերմանիայի հավաքականի առաջատարներից մեկը, որն աշխարհի 2010թ առաջնությունը բաց է թողնում վնասվածքի պատճառով, ևս մի քանի մրցաշրջան բարձր մակարդակով անցկացնելու ցանկություն է հայտնել:Սակայն ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական լավ վիճակում չէ, և թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հույս չունի, որ միջմրցաշրջանում իրենց միջոցներ կհատկացվեն նոր խաղացողներ գնելու համար:Ամենայն հավանակությամբ, անգլիական ակումբը ստիպված կլինի պայմանագիր ստորագրել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունեցող խաղացողների հետ:Վերջերս մանկունիանցիները 7,5 միլիոն ֆունտ ստեռլինգ են ծախսել Մեքսիկայի հավաքականի 22- ամյա հարձակվող Խավիեր Հեռնանդեսին գնելու համար:Բացի «կարմիր սատանաներից» Բալակի ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական մի շարք ակումբներ` մասնավորապես «Համբուրգը», «Վոլֆսբուրգը», «Բավարիան», «Վերդերը»: