ՊՍԺ-ի դաշտում մարտական ոչ-ոքի տոնելուց և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո «Բենֆիկայի» կիսապաշտպան Պաբլո Այմարը խոսել է իր թիմի' մրցաշարում հաղթելու հնարավորությունների մասին:
ՊՍԺ-ի հետ հանդիպմանը արգենտինացին խաղաց, իսկ խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 27-րդ րոպեին Նիկոլաս Գայտանը փարիզցիների դարպասը գրավեց, ինչին նրանք պատասխանեցին Մատյե Բոդմեի մեկ գնդակով: Հաշվի առնելով պորտուգալացիների' սեփական հարկի տակ տոնած 2:1 հաշվով հաղթանակը' քառորդ եզրափակիչ 3:2 ընդհանոր հաշվով դուրս եկավ «Բենֆիկան»:
«Սկզբում մեր առջև չորս նպատակ կար դրված: Պորտուգալիայի առաջնությունում դժվար է ինչ-որ բան անել այլևս, սակայն մենք դեռ երեք խնդիր ունենք: Եվրոպայի լիգան այն մրցաշարերից մեկն է, որը մենք դեռ կարող ենք հաղթել: Հրաշալի կլինի, եթե մենք այդ ճանապարհը մինչև վերջ գնանք»,-ասել է 31-ամյա հարավամերիկացին, ում թիմն ազգային առաջնությունում 13 միավորով ետ է մնում «Պորտուից»:
Այմարը խոստովանել է, որ «Պարկ-դե Պրենսում» իր թիմի խաղը հեռու էր իդեալական լինելուց, բայց միևնույն ժամանակ նշել է.«Շատ վազեցինք, որպեսզի պահենք առավելությունը և ամրապնդենք գեղեցիկ գոլով: Երբեմն դժվար է դիմակայել ուժեղ ֆուտբոլիստներով համալրված ֆուտբոլիստներով, ովքեր կարողանում են պահել գնդակը: Բայց մենք արեցինք այն, ինչ մեզնից պահանջվում էր»:
|