F խումբ, 2-րդ տուր 20 հունիսի, Բլումֆոնտեյն, Ֆրի Սթեյթ ստադիոն Մրցավար` Էդի Մայլեթ (Սեյշելյան կղզիներ) Վերա, 26 (0:1), Ռիվերոս, 85 (0:2) Պարագվայի հավաքականը, 2:0 հաշվով առավելության հասնելով Սլովակիայի ֆուտբոլիստների նկատմամբ, 4 միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը: 26-րդ րոպեին Բարիոսան գնդակն ուղարկեց 11 մետրանոցի նշակետի մոտ, որտեղ Էնրիկե Վերան հաղթող դուրս եկավ Դյուրիցայի ու Սալատայի հետ պայքարում եւ մեկ հպումով գրավեց Մուխայի դարպասը: 85-րդ րոպեին Ռիվերոսը տուգանային հրապարակի գծից կատարած հարվածով կրկնապատկեց հաշիվը:
|