А խումբ, 3-րդ տուր 22 հունիսի, Ռուստենբուրգ, Ռոյալ Բաֆոկեն
Մրցավար` Վիկտոր Կաշայի (Հունգարիա)
Սուարես, 43 (0:1)
А խմբի առաջատարների` Ուրուգվայի և Մեքսիկայի հավաքականների խաղում կողմերին ձեռնտու էր ոչ ոքին, որը երկու թիմերին էլ դուրս էր բերում փլեյ-օֆ:
Սակայն թիմերը մարզական ոգի դրսևորեցին, արժանի հանդիպում անցկացրին և հաջողության հասան ուրուգվայցիները: 43-րդ րոպեին Կավանին աջ եզրից փոխանցում կատարեց դարպասապահի հրապարակ և Սուարեսը գլխի հարվածով բացեց հաշիվը:
Բաց թողած գնդակից հետո մեքսիկացիները պաշարեցին մրցակցի տուգանայինը և դրան կար պատճառ: Զուգահեռ խաղում հարավաֆրիկացիները հաղթում էին Ֆրանսիայի հավաքականին և դա նշանակում էր, որ 1/8-րդ եզրափակիչի երկրորդ ուղեգրի տերը հայտնի էր դառնալու միայն գնդակների տարբերությամբ: Մեքսիկացիները չկարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն պահպանեցին երկրորդ տեղը և հաջորդ փուլում են: