Երեկ "Բանանցի” 27-ամյա պաշտպան Արարատ Առաքելյանը Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել և լքել թիմի կազմը: Նա չի մասնակցի "Եվրո-2012”-ի` Ռուսաստանի հետ ընտրական հանդիպմանը, որը կայանալու է մարտի 26-ի Երևանում, գրում է Спорт-Экспресс-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Առաքելյանն արդեն երեք հանդիպում է անցկացրել, երկուսը` Իռլանդիայի (0:1) և Մակեդոնիայի դեմ (2:2)` մեկնարկային կազմում:
|