Sky Sports-ի տեղեկությունների համաձայն, Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Սերխիո Ագուերոն համաձայնել է ֆուտբոլային իր կարիերան շարունակել անգլիական Մանչեսթեր Սիթիում։ Նախկինում նշվում էր, թե անգլիական ակումբը ձեռք կբերի Ագուերոյին այն ժամանակ, երբ թիմից կհեռանա Կառլոս Տևեսը, սակայն այժմ Սիթին ցանկանում է պայմանագիր կնքել Ագուերոյի հետ, անկախ այն բանից, թե Տևեսը կմնա ակումբում, թե կհեռանա։ Այժմ Մանչեսթեր Սիթին պատրաստվում է պաշտոնական առաջարկ ներկայացնել Ատլետիկոյին: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն ֆունտ ստեռլինգ:
|