Իտալական "Ռոմայի" բրազիլացի հարձակվող Ադրիանոն պայմանագիր կնքելու հարցում բանավոր համաձայնության է եկել բրազիլական "Կորինտիանսի" հետ: Բրազիլական կողմն Ադրիանոյին առաջարկել է ամսական 234 հազ. եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ադրիանոն գործող պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ չեղյալ հայտարարելու վերաբերյալ համաձայնության էր եկել "Ռոմայի" ղեկավարության հետ: Ադրիանոյի եւ "Ռոմայի" միջեւ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու էր 2013թ.-ի հունիսի 30-ին:
"Ռոմայի" կազմում սկանդալային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում խաղացել է ընդամենը մի քանի րոպե:
Հիշեցնենք, որ Ադրիանոն "Ռոմա" էր տեղափոխվել 2010թ.-ին` բրազիլական "Ֆլամենգոյից":
|