Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ իր ակումբը, այս շաբաթվա ընթացքում, կարող է ձեռք բերել Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Սերխիո Ագուերոյին:
«Վերջին նորությունները, որոնց ես տիրապետում եմ, վկայում են, որ մեր ակումբը, Ագուերոյի համար, բանակցում է իսպանացիների հետ: Շատ հավանական է, որ տրանսֆերային այդ գործարքը կայանա արդեն այս շաբաթվա ընթացքում»,- մասնավորապես հայտարարել է Մանչինին: