|
Գլխավոր » 2010 » Մարտ » 22
Արգենտինայի առաջնությունում երեկ պետք է
տեղի ունենար «Բոկա Խունիորս» - «Ռիվեր Փլեյտ» հսկայական ուշադրություն
գրավող հանդիպումը։
Սակայն արդեն 10-րդ րոպեին մրցավեճը հետաձգվեց՝
հորդառատ անձրևի պատճառով։
Մրցավար Բալդասսին բացատրել է իր այս
որոշումը նրանով, որ «խաղացողները չէին կարողանում գնդակ վարել անձրևից
խիստ տուժած մարզադաշտում»։
«Էլ Կլասսիկոն» կվերախաղարկվի
հինգշաբթի։
|
Լիոնել Մեսսին շարունակում է ֆանտաստիկ
ֆուտբոլ ցուցադրել ու մեկը մյուսի հետևից որոշել հանդիպումների
արդյունքները։
Երեկ կայացած «Սարագոսայի» հետ մրցավեճում Լիոն 3
անգամ գրավեց մրցակցի դարպասը և մեկ անգամ էլ 11 մետրանոց վաստակեց, որը
«նվիրեց» Զլատան Իբրահիմովիչին, ով ամբողջ հանդիպման ընթացքում մի քանի
անգամ վրիպում էր նպաստավոր դիրքից։ Սա Մեսսիի 3-րդ հեթ-տրիկն էր
Պրիմերայում այս մրցաշրջանում։ Մինչ այդ նա երեք անգամ գրավել էր
«Վալենսիայի» (3։0) ու «Տեներիֆեի» (5։0) դարպասը։
Մեսսին այսօր
իրոք լավագույնն է, և նրա խաղը հույս է ներշնչում Արգենտինայի հավաքականի
երկրպագուներին՝ Աշխարհի առաջնության նախաշեմին։
|
Իսպանիայի առաջնության երեկ
տեղի ունեցած հանդիպումներից առանձնանում է Մադրիդի «Ռեալի» հաղթանակը
Խիխոնի «Սպորտինգի» նկատմամբ։
Արքայական ակումբը 3։1 հաշվով
առավելության հասավ հյուրընկալվելիս։ Մեկական գոլի հեղինակ դարձան վան դեր
Վարտը, Ալոնսոն ու Իգուաինը։
|
|
|
|
Մեր Հարցումը |
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 62
|
|