Գլխավոր » 2010 » Հունիս » 24 » ՎԻԴԻՉ. <<ՄԵՆՔ ԼԱՎ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԵԻՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ ՓԼԵՅ ՕՖՖ>>
15:32
ՎԻԴԻՉ. <<ՄԵՆՔ ԼԱՎ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԵԻՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ ՓԼԵՅ ՕՖՖ>>
«Մանչեսթեր Յունայթեդի» և Սերբիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը իր ասուլիսի ժամանակ ասել է, որ իր երկրի ազգային հավաքականը այս առաջնությունում շատ ուժեղ էր և լավ շանսեր ուներ անցնելու հաջորդ փուլ: «Ցավոք պարտություն կրեցինք ավստրալացիներից 1-2 հաշվով: Եթե կարողանաինք հաղթել, ապա կհայտնվեինք 1/8 եզրափակիչում: Մենք նաև անսպասելի պարտություն կրեցինք գանացիներից առաջին տուրում: Հավանաբար այս առաջնությանը չէինք տրամադրվել 100 տոկոսով, դրա համար ամեն ինչ այսպես դասավորվեց: Պետք է լինեմ ազնիվ և ասեմ, որ շատ դեպքերում չեմ համաձայնվել մրցավարի որոշումների հետ, սակայն այժմ ամեն ինչ անցել է»,- եզրափակել է Վիդիչը: