Ուրբաթ, 23.02.2018, 14:58
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2011 » Մարտ » 24 » Թեմուր Կեցբայա. Ամբողջ Վրաստանը ապրում է գալիք խաղով
17:11
Թեմուր Կեցբայա. Ամբողջ Վրաստանը ապրում է գալիք խաղով
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Կեցբայան համոզված է, որ Խորվաթիայի հետ կայանալիք ընտրական խաղում ցանկացած ֆուտբոլիստ, որը դաշտ դուրս կգա խաղադաշտ, ուժերը չի խնայի։ Կեցբայային ուրախացնում է այն, որ ամբողջ Վրաստանը ապրում է գալիք խաղով։

«Ուրախալի է, որ հավաքականը վերադարձել է իր մարզաբազա։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Կարտու» ընկերության, ֆուտբոլի ֆեդերացիային և բոլոր այն մարդկանց, ովքեր 24 ժամ աշխատել են, որպեսզի հավաքականը կարողանա նախապատրաստվել մարզաբազայում։  Բոլորին հայտնի է, որ մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում մեր խմբի առաջատարի հետ։ Հավաքականում շատ լավ տրամադրություն է տիրում, դրա մասին խոսելն ավելորդ է։ 

Խորվաթիան համարվում է ոչ միայն մեր խմբի, այլև Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկը։ Խորվաթիան ունի լավ ֆուտբոլիստներ, բայց մենք էլ ունենք լավ խաղացողներ։ Կարևորն այն է, որ բոլոր հրավիրված ֆուտբոլիստների մեծ մասը խաղում են իրենց ակումբների հիմնական կազմերում։ Նրանք բոլորն էլ ջանք չեն խնայի, որպեսզի ուրախացնեն երկրպագուներին։ Գիտեմ, որ ամբողջ շաբաթ խոսվում էր գալիք հանդիպումից։ Ուրախ եմ, որ վերադարձել է այն ժամանակը, երբ ամբողջ Վրաստանը ապրում է այս խաղով։ Երևի կստեմ՝ ասելով, որ մեզ չի գոհացնի մեկ միավորը։ Շատ կարևոր հանդիպում է և մեր, և խորվաթների համար։ Ուրախալի է, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու։ Անցյալ տարի Եվրոպայում կային երկու թիմեր, որոնք չէին պարտվել՝ մենք և Խորվաթիան։ Հուսով եմ` մենք կշարունակենք նույն կերպ», - Կեցբայայի խոսքերն է մեջբերում են վրացական ԶԼՄ-ները։

Եվրո-2012-ի ընտրական փուլի Վրաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա Թբիլիսիում մարտի 26-ին, Բորիս Պայչաձեի անվան ազգային մարզադաշտում։  
Բաժին: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտել են: 238 | Հեղինակը: MARD | Ռեյտինգ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 59

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2018