Ուրբաթ, 23.02.2018, 15:05
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2011 » Մարտ » 24 » Սյոմին. Ռուսաստանը բոլոր ցուցանիշներով գերազանցում է Հայաստանին
17:06
Սյոմին. Ռուսաստանը բոլոր ցուցանիշներով գերազանցում է Հայաստանին

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը Եվրո-2012-ի  ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղի նախաշեմին բացառիկ հարցազրույց է տվել 90football.do.am կայքին: Նրա կարծիքով, Ռուսաստանի ընտրանին բոլոր առումներով գերազանցում է մրցակցին:



-Անցյալ տարի Հայաստանը հաղթեց Սլովակիային, որը մինչ այդ ՀԱՀ-ի աշխարհի առաջնության ժամանակ լավ էր դրսևորվել:  Ռուսաստանի համար դժվար կլինի՞:


-Ես դիտել եմ Հայաստանի և Սլովակիայի հավաքականների միջև հանդիպումը և կարող եմ ասել, որ բախտն այդ պահին հայերի հետ էր, այդ պատճառով հանդիպման արդյունքն ավելի շատ պատահականություն կհամարեի:  Ամեն դեպքում Հայաստանի այս հավաքականն ավելի ուժեղ է, քան այն թիմը, որի հետ մենք 12 տարի առաջ հանդիպեցինք Եվրո-2000-ի ընտրական փուլում: Հիմա այստեղ շատ լավ մակարդակի ֆուտբոլիստներ են ելույթ ունենում:


-Ո ՞ւմ կառանձնացնեիք:


-Առաջին հերթին Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ով աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: Կառանձնացնեի նաև  «Կրասնոդարում» խաղացող, հարձակվող Յուրա Մովսիսյանին:

-Ինչո ՞վ է Ռուսաստանի հավաքականը գերազանցում Հայաստանի ընտրանուն:


-Կարծում եմ' բոլոր ցուցանիշներով, իսկ գլխավորապես փորձով և խաղացողների ընտրությամբ:


-Այն փաստը, որ այս խաղին հանդիպում են ետխորհրդային երկու երկրներ, կոլորիտ հաղորդո ՞ւմ է մրցավեճին:


-Գուցե կոլորիտն այն է, որ Հայաստանի հետ մենք միշտ լավ, ընկերական հարաբերություններ ենք ունեցել: Օրինակ, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել հայ մարզիկների հետ:


-Հայկական տրիբունաների ճնշումը չի՞ ազդի Ռուսաստանի  հավաքականի վրա:


-Ոչ, հակառակը ճնշումները  դրական կարող է լինել  և կարծում եմ դա միայն կոգեշնչի մեր ֆուտբոլիստներին: Ես հրաշալի գիտեմ, որ երբ մարզադաշտը լեփ-լեցուն է, ավելի հեշտ է խաղալ, քան, օրինակ Ֆարերյան կղզիների դատարկ տրիբունաների առաջ:


Բաժին: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտել են: 231 | Հեղինակը: MARD | Ռեյտինգ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 59

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2018