Պորտուգալիայի հավաքականի արաջատար Քրիստիանո Ռոնալդոն, որը Մադրիդի Ռեալի կազմում հանդես էր գալիս 9 համարի տակ, իրավունք է ստացել հանդես գալ 7 համարով, որը պատկանում էր Ռեալի երկար տարիների ավագ Ռաուլ Գոնսալեսին. Մադրիդի Ռեալի կազմում համարային շատ փոփոխություններ են տեղի ունեցել. Օրինակ" Չաբի Ալոնսոն կկրի 14 համարը թիմը լքած Գուտիի փոխարեն, Կարիմ Բենզեման իրեն է վերցրել Ռոնալդուի 9 համարը, իսկ Անխել Դի Մարիան Բենզեմայի 11 համարը. Սամի Հեդիրան պետք է հանդես գար 16 համարի տակ, սակայն Ռեալը մոտ օրերս կարող է վաճառել Լասանա Դիարային և եթե վաճառքը կայանա Հեդիրան կկրի 6 համարը: