Բրզաիլիայի ազգային հավաքականի հարձակվողը չի թաքցրել իր ցանկությունը խաղալ Թուրքիայում: Այժմ Ռոբինյոն իր ազգային հավաքականի հետ միասին գտնվում է ՀԱՀ-ում և դեռևս խորը չի մտածում իր ապագայի մասին: Արդեն ավարտված մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանը հայտնի բրազիլացին անցկացրեց իր հարազատ ակումբում` <<Սանթոսում>>, սակայն Ռոբինյոյի բոլոր իրավունքները պատկանում են <<Մանչեսթեր Սիթիին>>: Մոտ օրերս <<Բեշիկթաշը>> պետք է գլխավորի <<Ռեալի>> նախկին մարզիչ Բերնդ Շուսերը, ով արդեն իսկ <<Ռեալում>> մարզել է 26-ամյա Ռոբինյոյին: Շուստերի առաջին տրանսֆերային քայլը պետք է լինի բրազիլացուն գնելը: Ամենահետաքրքիրն այն է, որ Ռոբինյոն դեմ չէ <<Բեշիկթաշ>> տեղափոխվելուն: <<Եթե ես առաջարկ ստանամ <<Բեշիկթաշից>>, ապա միանգամից կընդունեմ այն>>,- ասել է հայտնի բրազիլացի հարձակվող Ռոբինյոն: