«Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ջենոայի» պաշտպան Ռաֆինյոյի նկատմամբ: Մադրիդցիները պաշտպանության աջ եզրի խաղացողի որոնումների մեջ, քանի որ չկարողացան ձեռք բերել «Ինտերի» խաղացող Մայկոնին:
Նախորդ ամառ նա մոտ էր «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն: Նրան ձեռք բերելուն հավակնում էր նաև «Շալկե-04»-ը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ռաֆինյոյի ֆուտբոլային տաղանդի երկրպագուն է, տեղեկացնում է «Transfermarketweb»-ը: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»:
|