Ուրբաթ, 19.10.2018, 11:53
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2011 » Մարտ » 24 » Լիպին ցանկանում է վերադառնալ ֆուտբոլ, բայց ոչ Իտալիայի առաջնություն
17:00
Լիպին ցանկանում է վերադառնալ ֆուտբոլ, բայց ոչ Իտալիայի առաջնություն

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Մարչելո Լիպին հույս ունի կրկին մարզչական աշխատանքով զբաղվել, սակայն մտադիր չէ աշխատել A սերիայի ակումբներում աշխատել: Այս մասին հաղորդում է  Reuters-ը:


Լիպիի հետ իտալացիները հաղթանակ  տոնեցին 2006թ-ի Գերմանիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ, սակայն չորս տարի անց ՀԱՀ-ում չկարողացան դուրս գալ խմբից:  2010թ-ի աշխարհի առաջնությունից հետո 62-ամյա մասնագետը հրաժարական տվեց և առայժմ այլ թիմ չի մարզել:


«Ես կվերադառնամ ֆուտբոլ, եթե իրավիճակն այնպես դասավորվի, ինչպես ես եմ ցանկանում: Ես մտադիր եմ ևս 2-3 տարի աշխատել, բայց ոչ թե Իտալիայում, այլ արտասահմանում»:


Այս պահին «Յուվենտուսը»' Լիպիի նախկին թիմը, Լուիջի Դելներիի գլխավորությամբ անհաջող է ելույթ ունենում երկրի առաջնությունում' զբաղեցնելով 7-րդ տեղը, իսկ Եվրոպայի լիգայում չկարողացավ փլեյ-օֆֆ դուրս գալ: Իտալական ԶԼՄ-ներն անընդհատ գրում են,թե Լիպին կվերադառնա նախկին աշխատանքին, սակայն մարզիչը  դա բացառում է:


«Ամեն անգամ, երբ մի թիմի գործեր լավ չեն ընթանում, իմ անունը հայտնվում է մամուլում: Բայց ես չեմ վերադառնա Իտալիա»,-ընդգծել է Լիպին:

Բաժին: Նորություններ | Դիտել են: 235 | Հեղինակը: MARD | Ռեյտինգ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզենայիք տեսնել Բարսելոնայի կազմում ?

Всего ответов: 49

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2018