Գլխավոր » 2010 » Հունիս » 23 » ԿԱՌԼՈՒՇ ԿԵՅՐՈՒՇ. <<ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ>>
14:50
ԿԱՌԼՈՒՇ ԿԵՅՐՈՒՇ. <<ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ>>
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը երեկ իր ասուլիսի ժամանակ խոսել է խմբային փուլի սպասվող վերջին հանդիպման մասին, որտեղ իր թիմը պետք է խաղա խմբի ֆավորիտ Բրազիլիայի հավաքականի դեմ: <<Կորեայի դեմ մենք փայլուն հանդիպում անցկացրեցինք և հասանք շատ լավ արդյունքի, հաղթելով 7-0 հաշվով: Սակայն պետք է հիշել, որ մյուս խաղում մեր դեմ պետք է ելնի աշխարհի ուժեղագույն հավաքականը և այդ խաղն իրոք ամենաբարդն է լինելու մեր համար: Մենք լավ ենք պատրաստվել այդ խաղին և ես հուսով եմ, որ երկրպագուները հաճույք կստանան այդ խաղից>>,- ասել է Կեյրուշը: