Գլխավոր » 2010 » Հունիս » 19 » ԿԱՌԼՈՒՇ ԿԵՅՐՈՒՇ. ՀԱՋՈՐԴ ԽԱՂՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՌԻՍԿԻ ԿԴԻՄԵՆՔ
10:39
ԿԱՌԼՈՒՇ ԿԵՅՐՈՒՇ. ՀԱՋՈՐԴ ԽԱՂՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՌԻՍԿԻ ԿԴԻՄԵՆՔ
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը քննադատել է Կոտ դ`Իվուարի հավաքականի խաղը:Հիշեցնենք, որ այդ թիմերի հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքիով:Մենք ուզում էինք հաղթել, բայց դա երկու ֆավորիտների խաղ էր, ծանր մրցավեճ:Կոտդիվուարցիներն առաջին կեսում պաշտպանական խաղաոճ էին ընտրել` շեշտը դնելով հակագրոհների վրա:Մենք փորձում էինք գրոհել, բայց շատ դժվար է խաղալ մի թիմի հետ, որը չի ձգտում վերահսկել գնդակը:Երկրորդ կեսում սկսեցինք ավելի արագ խաղալ` փորձելով գոլ խփել, բայց դժվար է մրցակցի սխալին սպասող թիմի դեմ ինչ-որ բան անել:Հաջորդ խաղում ավելի շատ ենք ռիսկի դիմելու:Մենք մեկ միավոր ենք վաստակել և մտադիր ենք հաղթել հաջորդ խաղում- ասել է Կեյրուշը: