Գլխավոր » 2010 » Օգոստոս » 16 » Համբուրգը հրաժարվել է վաճառել Էլիաին Յուվենտուսին
14:54
Համբուրգը հրաժարվել է վաճառել Էլիաին Յուվենտուսին
Գերմանական Համբուրգը հրաժարվել է վաճառել Էլիաին դեպի Յուվենտուս 12 միլլիոն եվրոյով: Դրա մասին պատմել է Համբուրգի սպորտային նախագահ Բաստիան Ռայնհայտը: 12 միլլիոնը քիչ է, Էլիայի համար, եթե մենք նրան վաճառենք, ապա այնպիսի գնով պիտի վաճառենք, որ այդ գումարով գնենք 2-3 խաղացող, տեղեկացնում է Bild-ը: Էլիան Համբուրգում է 2009թ-ից, Բունդեսլիգայում խաղացել է 24 խաղ և խփել 5 գնդակ: Իսկ դրանից առաջ խաղացել է Հոլանդական 2 ակումբներում Ադո Դեն Հաագ-ում և Տվենտեյում: Հոլանդիայի հավաքականում խաղացել է 13 խաղ և խփել 2 գնդակ: