Հինգշաբթի, 28.03.2024, 20:39
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2011 » Մարտ » 24 » Գազաև. Հայերը չեն հանձնի այս խաղը. դա պարզապես ծիծաղելի է
10:26
Գազաև. Հայերը չեն հանձնի այս խաղը. դա պարզապես ծիծաղելի է

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը խոսել է "Եվրո-2012”-ի ընտրական փուլի` Հայաստանի հետ կայանալիք հանդիպման մասին:

 

"Բոլոր երկրպագուները, ֆուտբոլիստները և մարզիչները հավատում են հաղթանակի և դրա համար ունեն բոլոր հիմքերը: Մեր թիմի ֆուտբոլիստները բավական խաղակցված են, այնպես որ, կարծում եմ, մեզ կհաջողվի անհրաժեշտ արդյունքի հասնել: Իհարկե, հեշտ չի լինի,  քանի որ այս ընտրական փուլում Հայաստանը ցուցադրում է բովանդակալից և որակյալ խաղ և լավ արդյունքի է հասնում:


Թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում: Նրանք լավ տպավորություն են գործում: Բայց մենք ամեն դեպքում առավելություն ունենք, այդ իսկ պատճառով պետք է պարզապես ճիշտ նախապատրաստվել այդ հանդիպմանը: Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, իբրև  Հայաստանը կհանձնի այս խաղը Ռուսաստանին, պետք է ասեմ, որ դա պարզապես ծիծաղելի է: 


-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը պետք է պարտադիր հաղթի՞ շաբաթ օրը, թե մրցաշարային տեսանկյունից անհաջողությունից հետո հնարավոր կլինի շտկել այդ բացթողումը հաջորդ երեք հանդիպումներում, որոնք կայանալու են սեփական հարկի տակ:


"Հաշվի առնելով մրցաշարային պայքարի ռազմավարությունը` իհարկե, լավ կլինի հաղթել բոլոր խաղերը անմիջապես Եվրոպայի առաջնությունում հայտվելու համար: Ներկա պահի դրությամբ մեր ազգային հավաքականը առաջատարն է խմբում և բավական կայուն վիճակում է: Այնպես որ ամեն ինչ պետք է լավ լինի”, - Գազաևի խոսքերն է մեջբերում «Спорт день за днем»-ը:

Բաժին: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտել են: 618 | Հեղինակը: MARD | Ռեյտինգ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզենայիք տեսնել Բարսելոնայի կազմում ?

Всего ответов: 49

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2024