Երեկ կայացան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումները, որոնցից չորսում գործնականում լուծվեցին կիսաեզրափակիչի ուղեգրեգի ճակատագրերը: Վիլիառեալը և Պորտոն նույն՝ 5-1 հաշվով հաղթանակի հասան համապատասխանաբար Տվենտեի և Սպարտակի նկատմամբ, իսկ Բենֆիկա ՊՍՎ Էյնդհովեն հադիպմանը գրանցվեց 4-1 արդյունք: Պատասխան խաղում ինտրիգը պահպանվեց միայն Դինամո Կիև-Բրագա զույգի մրցակցությունում. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: Վիլիառեալ - Տվենտե՝ 5-1 (Մարչենա 23', Վալերո 43', Նիլմար 45', 80' Ռոսսի - Յանկո 90') Պորտո - Սպարտակ՝ 5-1 (Ֆալկաո 37', 85', 92', Վարելա 65', Մայկոն 70' - Կ. Կոմբարով 71') Բենֆիկա - ՊՍՎ Էյնդհովեն՝ 4-1 (Այմար 37', Էդուարդո Սալվիո 54', 51', Խավիրե Սալվիո 90' - Լաբիադ 80') Դինամո Կ. - Բրագա՝ 1-1 (Յարմոլենկո 6' - Վուկոեւիչ 14' - ինքնագոլ)
|