Բրազիլացի դարպասապահ Դիդան ցանկություն է հայտնել կարիերան շարունակել «Միլանում»: Այս մասին տեղեկացնում է «Tuttosport»-ը: «Կարմրասևերի» հետ նրա պայմանագրի ժամկետը կավարտվի այս ամսվա վերջին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամռանը նա կարող է վերադառնալ Բրազիլիա, որտեղ Դիդայի ծառայություններով հետաքրքրվում է «Սանթոսը»: Օրերս 36-ամյա դարպասապահն ակումբի ղեկավարությանը հասկացրել է, որ պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Միլանում»: Ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին առայժմ այդ առումով որոշում չի կայացրել:
|