Շաբաթ, 04.05.2024, 11:41
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2010 » Հունիս » 18 » Աշխարհի առաջնությունը հարստացնում է նաեւ Հայաստանի բուքմեյքերներին
15:37
Աշխարհի առաջնությունը հարստացնում է նաեւ Հայաստանի բուքմեյքերներին
Ֆուտբոլը անկանխատեսելի է։ Բազմիցս հաստատված այս ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցվեց Իսպանիա-Շվեյցարիա խաղում, որտեղ ակնհայտ ֆավորիտը Եվրոպայի չեմպիոն Իսպանիան էր։ Շատերը վստահ էին, որ Իսպանիան պարզապես կջախջախի Շվեյցարիայի ֆուտբոլի ընտրանուն։

Ֆուտբոլասերների վստահությունը «ամրապնդելու» համար հայրենական սպորտային բուքմեյքերները գումարներ չեն խնայում գովազդելու իրենց  եւ նույնիսկ թանկարժեք հեռուստաեթերով ներկայացնում են տարբեր մարդկանց կարծիքներ, թե խաղն ինչ ավարտ կունենա։ Իսպանիա-Շվեյցարիա խաղի համար գովազդում նշվում էր նաեւ 2։0 վերջնական հնարավոր արդյունք, իսկ իրականում այն ավարտվեց 0։1 հաշվով՝ հոգուտ շվեյարացիների։ Պարզ է, որ մարդիկ կորցրին զգալի գումարներ, իսկ բուքմեյքերները միանգամից միլիոններ կամ միլիարդներ ձեռք բերեցին։ Սակայն խնդիրն այն չէ, թե որքան գումար ձեռք բերեցին բուքմեյքերները, քանի որ գործունեություն են ծավալում օրենքի շրջանակում։ Խնդիրն այստեղ հետեւյալն է, արդյո՞ք միջոցներ կան վերահսկելու, թե նրանք մի քանի րեպեում քանի միլիոն գումար վաստակեցին, որովհետեւ մոտենում է հարկային հաշվետվությունների ներկայացման 2 եռամսյակի ավարտը, իսկ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անակնալներով է շարունակվում։ Դա նշանակում է, որ բուքմեյքերական ընկերությունները դեռ կշարունակեն հսկայական եկամտաբերությամբ գործունեությունը, ինչ էլ ենթադրում է, որ այս եռամսյակում Հայաստանի բյուջե պետք է բավականին մեծ գումարներներ վճարեն։

Այսինքն՝ եթե խոսելու լինենք բումեյքերների տրամաբանությամբ, ապա նրանց պետական բյուջե այս եռամսյակի ավարտին բավականին մեծ գումար մուծելու հավանականությունը հավասար է 1-ի, բայց արդյո՞ք իրականում այլ կերպ չի լինի դա արդեն հարց է, քանի որ Հայաստանում հարկային վճարումները երբեմն ֆուտբոլի պես անկանխատեսելի արդյունք են ունենում։

Դիտել են: 806 | Հեղինակը: Torres | Ռեյտինգ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 62

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2024