Ուրբաթ, 23.02.2018, 14:59
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2011 » Մարտ » 24 » Արթուր Պետրոսյան. Երևանում երբեք ոչ մի հավաքականի համար հեշտ չի եղել
10:37
Արթուր Պետրոսյան. Երևանում երբեք ոչ մի հավաքականի համար հեշտ չի եղել
Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը ներկայումս բնակվում է Ցյուրիխում, որտեղ մարզում է «Ցյուրիխի» պատանեկան թիմերից մեկը։ Գյումրեցի հայտնի ֆուտբոլիստը 90Football-ի հետ զրույցում նշեց, որ շատ մեծ հետաքրքրությամբ է սպասում մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան «Եվրո-2012»-ի ընտրական փուլի մրցավեճին։

«Մեր հավաքականը հաղթելու լավ հնարավորություններ ունի, և այդ հանգամանքն ավելի հետաքրքիր է դարձնում խաղը։ Տեղյակ եմ, թե որքան մեծ է խաղի նկատմամբ հետաքրքրությունը հանդիպման նկատմամբ։ Դա ևս պայմանավորված է նրանով, որ մարդիկ հավաքականին հավատում են»,- ընդծեց Արթուր Պետրոսյանը։ 

Մասնագետներից շատերը Ռուսաստանին համարում են առաջիկա խաղի ֆավորիտ, սակայն Արթուր Պետրոսյանն այլ կարծիքի է. «Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը սեփական հարկի տակ միշտ էլ ծանր մրցակիցը է։ Երևանում երբեք ոչ մի հավաքականի համար հեշտ չի եղել։ Առավել ևս այժմ հեշտ չի լինելու, քանի որ մեր հավաքականը վերելքի վրա է, իր կազմում ունի վառ անհատականություններ»։
 

1999թ. Ռուսաստանի հետ կայացած 2 ընտրական հանդիպումները ևս Արթուր Պետրոսյանը չշրջանցեց. «Երևանում մենք զիջեցինք 0։3 հաշվով, սակայն 0։1 հաշվի ժամանակ առնվազն 4 անգամ կարող էինք հավասարեցնել հաշիվը։ Խաղի հաշիվը չէր արտացոլում խաղադաշտում ծավալված իրական պայքարը։ Մոսկվայում կայացած պատասխան մրցավեճին ես չմասնակցեցի, քանի որ վնասվածք ունեի, բայց խաղը դիտեցի։ Հյուրընկալվելիս մենք արդեն քիչ հնարավորություններ ունեինք»։
 

Արթուր Պետրոսյանn ավելորդ համարեց համեմատել ներկայիս և 1999թ. Ռուսաստանի հավաքականները. «Այն ժամանակ Ռուսաստանի հավաքականում հանդես էին գալիս Կարպինի, Օնոպկոյի պես անհատականություններ։ Ներկայումս էլ Ռուսաստանն  ունի մի շարք բարձրակարգ խաղացողներ։ Համեմատելն ավելորդ է, քանի որ 2 դեպքում էլ Ռուսաստանը ուժեղ մրցակցի համբավ ունի»։
 

Վերջում Արթուր Պետրոսյանը խոսեց իր հարազատ ակումբի՝ «Շիրակի» մասին, որը մրցաշրջանի մեկնարկում լավ արդյունքներ է արձանագրել. «Շատ ուրախ եմ, որ «Շիրակը» լավ է մեկնարկել թե առաջնությունում, թե գավաթի խաղարկությունում։ Նախկին խաղընկերներիս հետ միշտ կապի մեջ եմ և իրադարձություններից քաջատեղյակ եմ։ «Շիրակը» ներկայումս մարզում է Սամվել Պետրոսյանը, որի հետ ժամանակին աշխատել եմ հավաքականում։ Նա շատ լավ մասնագետ է և սիրում է կարգապահություն, ինչը ֆուտբոլում մեծ դեր է խաղում։

Ուրախ եմ նաև, որ ֆուտբոլասերները կրկին «Շիրակին» աջակցում են նաև արտագնա խաղերում։ 1990-ականներին Գյումրիում մենք միշտ լեփ-լեցուն մարզադաշտում էինք խաղում, իսկ հյուրընկալվելիս մի քանի հարյուր երկրպագուներ էին գալիս։ Դա սովորական երևույթ էր մեզ համար։ Այդ ավանդույթների վերականգնումը շատ ուրախալի փաստ է»։
 
Բաժին: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտել են: 249 | Հեղինակը: MARD | Ռեյտինգ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Որտեղ կուզեիք տեսնել Ֆաբրեգասին
Всего ответов: 101

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2018