Ուրբաթ, 19.10.2018, 12:23
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » 2011 » Մարտ » 24 » Անգլիական մարզադաշտերում հնարավոր է վերադառնան կանգնած տեղերը
17:35
Անգլիական մարզադաշտերում հնարավոր է վերադառնան կանգնած տեղերը

Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Հյու Ռոբերտսոնը հաստատել է, որ 17 տարի անց այն բանից հետո, երբ անգլիական մարզադաշտերը սկսել են կառուցվել միայն անհատական նստատեղերով, կառավարությունը կդիտարկի մարզադաշտերում կանգնած տեղերը վերականգնելու հարցը։

 Սակայն, այդ հայտարարությունը չի արժանացել Պրիմիեր լիգայի, Ֆուտբոլային լիգայի և Ֆուտբոլային ասոցիացիայի գործիչների հավանությանը։

 

Ավելի վաղ ,այս շաբաթ Ֆուտբոլային երկրպագուների ֆեդերացիայի, ֆուտբոլային գործիչների և ոստիկանության հետ հանդիպման ժամանակ Հյու Ռոբերտսոնը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել հարցը, թե անվտանգ  արդյոք կլինի կանգնած տեղերը վերականգնել, նաև արդյոք տեխնիկակապես  հնարավոր է այդ ամենը։

 

Սակայն, միևնույն ժամանակ, նշել է, որ 1989 թ. «Հիլսբրոյում» կայացած դեպքերից հետո, երբ հրմշտուկի արդյունքում մահացել էին «Լիվերպուլի» 96 երկրպագուներ, այդ հարցում պահանջնրը շատ մեծ են, անկեղծ զգուշացնելով, որ եթե տրիբունաներում ինչ-որ նմանատիպ դեպք պատահի  կամ էլ անկարգություններ լինեն, «նախարարի գլուխը ավելի արագ կհայտնվի Տաուերի կամրջի վրա, քան նա կհասցնի հեռացման դիմում գրել»։

 

Հիշեցնենք, որ «Հիլսբորոյի» դժբախտ դեպքերից հետո դատավոր Տեյլորը առաջարկել էր մարզադաշտերում արգելել կանգնած տեղերը, և 1994թ. դա ընդունվել է օրենքով։ Սակայն, մինչ այժմ ոչ բոլորն են գոհ դրանից։ Կանգնած երկրպագելու մշակույթը ունի մի քանի տարվա պատմություն, և չնայած նրան, որ այժմ մարզզադաշտերում միայն անհատական նստատեղեր են, շատերը շարունակում են դրանք անտեսել՝ հետևելով խաղին կանգնած։

 

FSF հաստատել է նաև, որ սկսում է օնլայն ստորագրահավաք՝ կոչ անելով վերադարձնել կանգնած տեղերը ակումբների մարզադաշտեր, որոնք հանդես են գալիս Պրիմիեր լիգայում և Չեմպիոնշիպում, սակայն ֆուտբոլային գործիչները համաձայն չեն այդ գաղափարի հետ։ Նրանք կարծում են, որ անհատական նստատեղերը «Հիլսբորոյից» հետո վերադարձրել են ֆուտբոլի հանդեպ հեղինակությունը, և կարիք չկա վերադարձնել կանգնած տեղերը։

 

«Մեր տեսանկյունից անհատական նստատեղերով մարզադաշտերի հեղինակությունը ակնհայտ է, Պրիմիեր լիգայի ներկայացուցիչ Դեն Ջոնսոնի խոսքերն է մեջբերում Press Associated-ը։ - Այսօր, խաղերին հաճախում են շատ կանայք ու երեխաներ, և իչքան էլ, որ անվտանգ լինեն կանգնած տեղերը, միևնույն է նստատեղիրից անվտանգ չեն կարող լինել»։

 

«Մենք դեմ ենք, որպեսզի կառավարությունը փոխի օրենքը»։

Բաժին: Նորություններ | Դիտել են: 263 | Հեղինակը: MARD | Ռեյտինգ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Մեկնաբանությունների համար դուք պետք է գրանցվեք
[ Գրանցվել | Մուտք ]
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզենայիք տեսնել Բարսելոնայի կազմում ?

Всего ответов: 49

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2018