Ուրբաթ, 29.03.2024, 10:40
90ftball.d.am
 
.
Մենյու
Մինի-չատ
Օրվա նկար
Նոր կայք
Որոնում
Գլխավոր » Արխիվ
Просмотров: 787 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 23.03.2010 | Комментарии (0)

Sergio Asenjo

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Սերխիո Ասենխոն հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների ոլորտում: Ռոսսոներները լրջորեն մտածում եմ մադրիդիցիների երիտասարդ դարպասապահին գնելու մասին, որի նկատմամբ նախկինում էլ էին հետաքրքրություն ցուցաբերում:
Բայց միլանյան ակումբը պետք է մրցակցի այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Սևիլիան» և «Չելսին», որոնք նույնպես հետաքրքրված են պատանի տաղանդով:
Բացի Ասենխոյից, «Միլանը» դիտարկում է նաև «Ալմերիայի» դարպասապահ Դիեգո Ալվեշին ձեռք բերելու հնարավորությունը:

Просмотров: 732 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 23.03.2010 | Комментарии (0)

Մեսսին մեզ համար խնդիր չէ. Վալդանո
Մադրիդի «Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն համոզված է, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հոյակապ մարզավիճակը միայն ավելի ծանրակշիռ կդարձնի արքայական ակումբի հաղթանակը ոխերիմ թշնամու նկատմամբ։


«Մեսսին մեզ համար խնդիր չէ, իսկ նրա խաղը միայն լրացուցիչ խթան կհանդիսանա «Ռեալի» համար։ Արգենտինացու հոյակապ մարզավիճակը թույլ կտա ֆուտբոլասերներին ավելի բարձր գնահատել Իսպանիայի առաջնությունը, եթե մենք հաղթենք», - ասել է Վալդանոն։

Просмотров: 748 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 23.03.2010 | Комментарии (1)

Անրին չի ցանկանում խաղալ Արսենալի դեմ

Կատալոնյան «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Տիերի Անրին խոստովանել է, որ շատ տխրել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունից հետո։ Հիշեցնենք, որ այդ վիճակահանության արդյունքում «Բարսելոնան» ստիպված կլինի մրցել Լոնդոնի «Արսենալի» հետ, որտեղ երկար տարիներ հանդես է եկել Անրին։

«Ես չեմ ասում, որ չեմ պայքարելու։ Չեմ ցանկանում ձևացնել, որ անտարբեր եմ։ Բայց ես չեմ ցանկանում խաղալ «Արսենալի» դեմ։ Ինձ համար տարօրինակ կլինի խաղադաշտ դուրս գալ «Արսենալի» դեմ ուրիշ ակումբի մարզաշապիկով իրենց հարկի տակ։ Տարբերություն չկա, որ դա ոչ թե «Հայբերին» է, այլ «Էմիրեյթս» մարզադաշտը. ես 8 տարի եմ անցկացրել «Արսենալում» ու շատ սիրում եմ այդ ակումբը», - մեջբերում է Անրիի խո ... Մանրամասն

Просмотров: 830 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 23.03.2010 | Комментарии (0)

Էլ 
Կլասսիկոյին խանգարեց անձրևըԱրգենտինայի առաջնությունում երեկ պետք է տեղի ունենար «Բոկա Խունիորս» - «Ռիվեր Փլեյտ» հսկայական ուշադրություն գրավող հանդիպումը։

Սակայն արդեն 10-րդ րոպեին մրցավեճը հետաձգվեց՝ հորդառատ անձրևի պատճառով։

Մրցավար Բալդասսին բացատրել է իր այս որոշումը նրանով, որ «խաղացողները չէին կարողանում գնդակ վարել անձրևից խիստ տուժած մարզադաշտում»։

«Էլ Կլասսիկոն» կվերախաղարկվի հինգշաբթի։
Просмотров: 754 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 22.03.2010 | Комментарии (2)

Իսպանիայի առաջնություն. Մեսսիի 3-րդ հեթ-տրիկը
Լիոնել Մեսսին շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել ու մեկը մյուսի հետևից որոշել հանդիպումների արդյունքները։

Երեկ կայացած «Սարագոսայի» հետ մրցավեճում Լիոն 3 անգամ գրավեց մրցակցի դարպասը և մեկ անգամ էլ 11 մետրանոց վաստակեց, որը «նվիրեց» Զլատան Իբրահիմովիչին, ով ամբողջ հանդիպման ընթացքում մի քանի անգամ վրիպում էր նպաստավոր դիրքից։ Սա Մեսսիի 3-րդ հեթ-տրիկն էր Պրիմերայում այս մրցաշրջանում։ Մինչ այդ նա երեք անգամ գրավել էր «Վալենսիայի» (3։0) ու «Տեներիֆեի» (5։0) դարպասը։

Մեսսին այսօր իրոք լավագույնն է, և նրա խաղը հույս է ներշնչում Արգենտինայի հավաքականի երկրպագուներին՝ Աշխարհի առաջնության նախաշեմին։
Просмотров: 861 | Добавил: MARD | Дата: 22.03.2010 | Комментарии (0)

Իսպանիայի առաջնություն. Խոսքը Բարսելոնայինն է
Իսպանիայի առաջնության երեկ տեղի ունեցած հանդիպումներից առանձնանում է Մադրիդի «Ռեալի» հաղթանակը Խիխոնի «Սպորտինգի» նկատմամբ։

Արքայական ակումբը 3։1 հաշվով առավելության հասավ հյուրընկալվելիս։ Մեկական գոլի հեղինակ դարձան վան դեր Վարտը, Ալոնսոն ու Իգուաինը։
Просмотров: 811 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 22.03.2010 | Комментарии (0)

Էտո՛Օյի Բենտլին փախցրել են

Միլանյան «Ինտերի» հարձակվող Սամուել Էտո՛Օյի մեքնենան՝ 150.000 եվրո արժողության Bentley GT63 ավտոմեքենան գողացել են։

Էտո′Օն մեքենան տվել էր իր թիմակցին՝ Մարկո Արնաուտովիչին։ Ավստրիացի կիսապաշտպանը հայտնել է ոստիկանությանը մեքենայի բացակայության այն ժամանակ, երբ նկատել է Sheraton հյուրանոցի մոտ այն չկա։ Bentley-ին գողացել են հինգշաբթի, հայտնում է ANSA-ն։

Просмотров: 1343 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 20.03.2010 | Комментарии (0)

Mark van Bommel Համաձայնագիրը, որի ժամկետն ավարտվում էր առաջիկա ամռանը, երկարաձգվել է ևս մեկ մրցաշրջանով: «Իմ գաղափարն էր պայմանագիրը մեկ տարով երկարաձգելը»,- ասում է հոլանդացին: «Ցանկանում եմ «Բավարայի» հետ հաջողության հասնել և այս ու հաջորդ մրցաշրջանում տիտղոսներ նվաճել, իսկ հետո կրկին կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»:
«Մենք շատ գոհ ենք, որ Մարկի հետ փոխհամաձայնության եկանք»,- իր տպավորություններով կիսվում է Ռումենիգեն: «Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար, հիանալի ավագ է և նույնիսկ կարելի է ասել «Բավարիայի» խորհրդանիշն է:
Просмотров: 740 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 20.03.2010 | Комментарии (0)

Gerard Pique

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքերը:
«Կարծում եմ մարդկանց դուր կգան «Արսենալի» դեմ խաղերը, քանի որ մեր թիմեր նման խաղաոճ ունեն»,- ասել է Պիկեն:
«Մեզ համար ավելի հեշտ կլինի, եթե նրանք իրենց ֆուտբոլը խաղան. բացվեն և անընդհատ գրոհեն»:
«Իհարկե, Ֆաբրեգասն առանցքային կերպար է այս դիմակայությունում: Նա իմ լավ ընկերն է, բայց երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, ես ընկերներ չունեմ»:

Категория: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Просмотров: 940 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 20.03.2010 | Комментарии (0)

Տոտտին կկարողանա խաղալ Ինտերի դեմՌոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին կարող է մասնակցել Իտալիայի առաջնության «Ինտերի» հետ հանդիպմանը, որը կկայանա հաջորդ շաբաթ օրը։

Ներկայումս ֆուտբոլիստը, ով ծնկի հետ կապված խնդիրներ ունի, հետզհետե ավելացնում է ծանրաբեռնվածությունը մարզումների ժամանակ։ Տոտտին արդեն մասնակցում է խաղային վարժություններին։

«Հուսամ, շուտով նա կվերադառնա։ Բայց հաստատ կասեմ, որ նա չի խաղա «Բոլոնիայի» դեմ», - «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի խոսքերը մեջբերում է Il Romanista-ն։ 
Категория: Նորություններ | Просмотров: 785 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 20.03.2010 | Комментарии (0)

Արմանը ցանկանում է խաղալ միայն Արսենալում

Անգլիական «Արսենալի» Ֆրանսիացի պաշտպան Արման Տրաորեն հերքել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հեռանալ անգլիական ակումբից։

«Ես լիովին նվիրված եմ «Արսենալին»։ Մենք հոյակապ մարզիչ ունենք, շատ լավ ֆուտբոլիստներ։ Ես աշխատելու եմ ամեն օր, որպեսզի հիմնական կազմում տեղ ունենամ։ Դա իմ երազանքն է։

Գաել Կլիշիի հետ մրցակցելը այնքան էլ հեշտ չէ, քանի որ նա ստաբիլ հանդես է գալիս նույն բարձր մակարդակով։ Բայց ես գիտեմ, թե որ պարագայում կոնկրետ պետք է բարելավեմ խաղը։ Հուսամ, որ ինձ կհաջողվի հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալ։ Ամեն դեպքում, ես կանեմ ամեն հնարավորը», -Տրաորեի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

Категория: Նորություններ | Просмотров: 942 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 19.03.2010 | Комментарии (0)

Չեմպիոնների Լիգա. Վիճակահանությունը կայացավ

Քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի այս փուլում միմյանց դեմ կմրցեն՝

Լիոն - Բորդո

Բավարիա - Մանչեսթեր Յունայթեդ

Արսենալ - Բարսելոնա

ԲԿՄԱ - Ինտեր

Առաջին հանդիպումները կկայանան մարտի 30-ին ու 31-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 6-ին ու 7-ին։

Категория: Նորություններ | Просмотров: 866 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 19.03.2010 | Комментарии (1)

Եվրոպայի Լիգա. 1/4-ի զույգերը հայտնի են
Քիչ առաջ շվեյցարական Նյոնում կայացավ նաև Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ այս փուլում կմրցեն՝

Ֆուլհեմ - Վոլֆսբուրգ

Համբուրգ - Ստանդարտ

Վալենսիա - Ատլետիկո Մադրիդ

Բենֆիկա - Լիվերպուլ։

1/4-ի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց, ապրիլի 8-ին։
Категория: Նորություններ | Просмотров: 953 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 19.03.2010 | Комментарии (0)

Просмотров: 787 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 19.03.2010 | Комментарии (1)

arshavin

Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը Լոնդոնում թեթև ավտովթարի է ենթարկվել. «Պատահարից հետո թեթևակի տուժել է միջադեպի երկրորդ մասնակցի մեքենան, մի փոքր ավելի իմ մեքենայի դիմացի հատվածը: Խնդրի լուծման համար մենք ծախսեցինք մոտ հինգ րոպե. փոխանակեցինք մեր տվյալները և բաժանվեցինք»,- պատմել է Արշավինը իր կայքում:

Просмотров: 902 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 16.03.2010 | Комментарии (0)

 Cesc Fabregas «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասին: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը «Ծեր սենյորայի» ղեկավարությունը մտադիր է իսպանացուն ձեռք բերելու շնորհիվ նվազեցնել ակումբի ֆանատների զայրույթը, որոնք դժգոհ էին այս մրցաշրջանում թուրինյան ակումբի ելույթներից: Նաև նշվում է, որ առաջիկա ամառանը «Յուվեն» պատրաստ է կլորիկ գումար վճարել իր մտադրությունն իրականացնելու համար:

Просмотров: 727 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 16.03.2010 | Комментарии (0)

Ռիբերին պետք է մնա. Բեկենբաուեր

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կոչ է արել իր ակումբին փորձել թիմում պահպանել ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, տեղեկցնում է իսպանական Marca պարբերականը:


Հիշեցնենք, որ Ռիբերին խոսք է տվել հստակ պատասխան տալ իր ապագայի վերաբերյալ մարտ-ապրիլ ամիսներին:


«Ռիբերին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Վերջին ամիսներին նա չէր ցուցադրում այն խաղը, որը նրանից սպասում են, սակայն նա մինչև հիմա կարող է հսկայական օգուտ տալ «Բավարիային»: Ես խորհուրդ եմ տալիս ակումբի ղեկավարությանը ցանկացած գնով պահպանել նրան թիմում»,- սաել է Բեկենբաուերը:
Просмотров: 915 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 16.03.2010 | Комментарии (0)

Բալոտելին կռվել է Մուրինյոյի հետ ու...

Իտալական «Ինտերի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Չելսիի» հետ։

Խոսքը գնում է ոչ թե վերջինիս վնասվածքի, այլ նրա ու ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոյի միջև ծագած տարաձայնությունների մասին, հայտնում է Sky Sport Italia-ն։

Չճշտված տեղեկություններով, նախորդ շաբաթ մարզիչը խնդրել է Բալոտելիին մասնակցել ևս մեկ լրացուցիչ մարզման, բայց վերջինս հրաժարվել է։

Իտալական լրատվամիջոցները հայտնում եմ, այսօր Բալոտելին բոլորից շուտ է հեռացել «Ինտերի» մարզաբազայից։ Այսպիսով, հնարավոր է, որ ֆուտբոլիստը չմեկնի թիմի հետ Լոնդոն։

Նշենք սակայն, որ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ ոչ մի տեղեկություն չունի Բալոտելիի ու Մուրինյոյի ... Մանրամասն

Просмотров: 793 | Добавил: ԱՐԹՈՒՐ | Дата: 16.03.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 24 25 26 27 »
Block title

Матчцентр


Юнайтед 4 - 0 Астон Вилла
(Премьер-Лига)
15 апреля в 19:00

Календарь предстоящих встреч

Մեր Հարցումը
Ում կուզեյիք տեսնել Ռեալ Մադրիդի կազմում?
Всего ответов: 62

Ժամը

Ստատիստիկա

Այժմ օնլայն են 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0




Ով է մեզ այսօր այցելել

Գասպարյան Արթուր - 90football.do.am 2024